Եկեղեցու հիմնաքարի օրհնման արարողությունն ըստ պատշաճի կազմակերպելու համար համայնքի բյուջեից 450 հազար դրամ կծախսվի: Եվս 990 հզր դրամ էլ անհրաժեշտ է ներհամայնքային ճանապարհների մասնակի խճապատման աշխատանքներ կատարելու համար: Մայիսի 2-ի կայացած Ակնալճի ավագանու նիստի օրակարգում, բացի այս երկու հարցերից, նաև օգնություններ տրամադրելու հարցն էր ընդգրկված: Նիստին ավագանու 8 անդամներից ներկա էին 7-ը: Նիստը վարեց համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանը: Ավագանու որոշմամբ 450 հզր դրամ հատկացվեց եկեղեցու հիմնաքարի օրհնման արարողությունը կազմակերպելու և 990 հզր դրամ ներհամայնքային ճանապարհները խճապատելու համար: Ավագանին որոշեց նաև 100 հզր դրամ հատկացնել Վերջին զանգի արարողության համար, 50 հզր դրամ հատկացնել դժբախտ պատահարի հետևանքով տուժած Հ.Ներսիսյանի ընտանիքին, 40 հզր դրամ կամավորական սկզբունքով Արցախ մեկնած Շ.Գասպարյանի ընտանիքին և ևս 410 հզր դրամ օգնություն Ակնալճի թվով 12 սոցիալապես անապահով ընտանիքների: