Քանի դեռ ջուր տվողը Քարակերտ ՋՕԸ է, Մյասնիկյանում հող մշակելն անիմաստ է, գյուղացիներն այդպես են մտածում:

Քարակերտ ՋՕԸ-ն  հանդիսանում է Արմավիրի մարզի ջրամատակարար ընկերություններից մեկը, որը հիմնականում սպասարկում է Բաղրամյանի տարածաշրջանի գյուղերին:

Այս տարի ընկերությունն իր որոշմամբ ոռոգման  սեզոնը բացել է մայիսի 1-ից, որը դարձել գյուղացիների դժգոհության պատճառը: Մյանսիկյանի բնակիչներն ասում են, որ ջրի պատճառով ուշացել է սածիլի և գարու ցանքսը: Ոռոգման սեզոնը Մյասնիկյանում սկսվում է  ուշ և ավարտվում շուտ: Օրինակ անցյալ տարի ըստ  Մյասնիկյանի բնակիչ Խաչատուր Սարգսյանի ոռոգման սեզոնն  ավարտվել է հոկեմբեր ամսին, փաստը հաստատում են նաև նրա հարևանները:

Մյասնիկյան համայնքի բնակիչները  չեն ընդունում Քարակերտ ՋՕԸ  որդեգրած մեկ այլ աշխատավոճ ևս: Գյուղացիներն ասում են, որ ամռան ամիսներին ոռոգման ջրի խնդիրը դառնում է օրակարգային և այս հանգամանքը պարարտ հող է ստեղծում մատակարարի անօրինականությունների համար:

Ըստ մյասնիկյանցիների, գյուղատնտեսական սեզոնին, հատկապես շոգ ամիսներին, ջուր ստանալու ակնկալիքով մի քանի անգամ դիմում են ջրբաժանին չորացող հողտարածքը ջրելու համար ու, երբ ուշացումով ստանում են ոռոգման ջրից օգտվելու իրավունք, նախապես ստորագրում են մի <<բարաթ>>  առ այն, որ ինքը ոռոգման ջուր է տացել: Գյուղացիները միաձայն պնդում են, որ իրենք ստորագրում են իրենց անուն ազգանունի դիմաց:

Ըստ ջրամատակարարի հայտարարության, մեկ անգամ  ջրելու համար, գյուղացին պետք է հեկտարի հաշվարկով վճարի 25 հազար դրամ: Գյուղացիներն իրենց պարզ հաշվարկներով ամեն անգամ վճարում են նախորդ ջրման դիմաց 25 հազար և ստանում իրավունք հաջորդ անգամ ջրեու համար: Բայց հետագայում պարզվում է, որ ոռոգման ջրի դիմաց պարտքեր ունեն կուտակված ու դատարան պետք է ներկայանան:

Խաչատուր Սարգսյանը և գյուղի նրա բախտակից ընկերները ոռոգման սեզոնի ավարտին տեղեկանում են, որ վճարած գումարի չափով պարտքեր ունեն, երբ ցանկանում են հասկանալ պարտքերի հավաստիությունը, պարզվում է, որ իրենց ստորագրած <<բարաթում>>  ավելացել է մի թիվ՝ լիտր/ժամ չափման միավորով: Գյուղացիների հաշվարկով մեկ անգամ ոռոգումը հեկտարի հաշվով իրենց վրա նստում է ոչ թե  25, այլ 40-45 հազար դրամ:

Մեխանիզմը ըստ գյուղացիներիշատ պարզ է, նան չափման միավոր կարող է լինել միայն ջրաչափի առկայության դեպքում, իսկ ջրաչափ իրենք, երբեք չեն տեսել:

Մյասնիկյանցիները պնդում են, որ մատակարարը գլխամասում իր ստացած ջրի քանակը բաշխում է հատկապես անպաշտպան գյուղացիների վրա, հաշվի չառնելով նույնիսկ նորմատիվային կորուստները:

Մյասնիկյան համայնքի բնակիչները զայրացած են նաև այն փաստից, որ Քարակերտ ՋՕԸ նախօրոք չի տեղեկացրել  գյուղացիներին իր հաշվարկների մասին և  շատ հնարավոր է, որ  գյուղացին չհամաձայներ և ընդհանրապես հող չմշակեր:

Գյուղացիների մտահոգությունը կիսում է Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը: Գյուղապետը չի բացառում, որ սեզոնի ընթացքում կարող է ջրի պակաս գրանցվել, բայց ժխտում է  հավելագրումների փաստը: Ամեն դեպքում Անդրանիկ Պետրոսյանը մտածում է, որ եթե կան խնդիրներ և դրանց լուծման միակ ճանապարհը   ոռոգման համակարգի բարելավումն է, որը Մյասնիկյանում կատարվում է: Երեք խոշոր ծրագիր է իրականացվում, ասում է գյուղապետը և վստահեցնում, երբ ավարտվեն համակարգի վերանորոգման ու նորացման աշխատանքները, ոռոգման ջուրը գյուղում առատ կլինի, հնարավոր է սակագինն էլ մի փոքր իջնի և այդ դեպքում գյուղացիների զայրույթը կմեղմվի: