Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղը եկեղեցի չի ունեցել, բայց գյուղացիների եկեղեցի ունենալու ցանկությունը մեծ է եղել: Գյուղպետարանի բյուջեն եկեղեցի կառուցելու  հնարավորությունը չի տվել: Ջանֆիդայի գյուղապետի խոսքով,  եթե համայնքի  բյուջեի հնարավորությունները թույլ տաին, անպայման կմտածեին եկեղեցի կառուցելու մասին,  միևնույն ժամանակ գյուղի մշակույթի տունը  կվերանորոգեին ու համայնքի համար շատ կարևոր ու անհրաժեշտ խնդիրներ կլուծեին: Բայց բյուջեն սուղ է ու նման ծախսերի մասին մտածելն ավելորդ:

Մինչև գյուղի հասարակությունը կսպասեր համայնքի բյուջեյի կարողությունների բարելավմանը  ծնունդով Ջանֆիդացի Արթուր Կարապետյանը իրականացրեց  հարազատ ծննդավայրում եկեղեցի կառուցելու  իր վաղեմի երազանքը: Նախաձեռնությունը հավանության արժանացավ ինչպես համագյուղացիների այնպես էլ  իշխանությունների կողմից և մայիսի 11-ին  տեղի ունեցավ եկեղեցու 12 հիմնաքարերի օծնան արարողությունը:

Արթուր Կարապետյանն ապրում է ՌԴ Դոնի-Ռոստով քաղաքում: Պատմում է, որ այնտեղ ել տարիներ առաջ խաչքարեր է տեղադրել, որոնք ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդ ն է օծել: Եկեղեցին, որը Ջանֆիդայում կառուցվում է,   Սուրբ Կարապետի անվամբ կկոչվի: Արթուր Կարապետյանը հուսով է, որ շինարարական աշխատանքները արագ ու որակով  կկատարվի, իսկ  տարեվերջին  եկեղեցին իր դռները կբացի  հավատացյալ հասարակության առջև: Մինչև եկեղեցու շինարարության ավարտը Կարապետյանը հաճախ կայցելի համայնք կհետևի շինարարական աշխատանքների ընթացքին, միևնույն ժամանակ նոր ծրագրեր կմշակի ծննդավայրում իրականացնելու համար: