Նախօրեին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այցելել էր Արմավիրի մարզ։ Աբրահամյանը Ջանֆիդա համայնքում ծաղիկներ դրեց «Սև Հովազ» ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության հավերժ նախագահ Ռուստամ Գասպարյանի և 44-օրյա պատերազմում զոհված մյուս հերոսների շիրիմներին։

Այնուհետև Արա Աբրահամյանը հանդիպեց Արմավիրի մարզի ազգաբնակչության հետ։ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում հարց ու պատասխանի միջոցով հայերի միության նախագահը փորձեց հասկանալ քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները և դրանց լուծման հարցում իր հնարավոր մասնակցությունը։

Ռուսաստանի հայերի միության նախագահն այցելեց նաև Արմավիրի կայարանամերձ հրապարակում տեղակայված Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեց հերոսների հիշատակին։

Աբրահամյանն արմավիրցիներին խոստացավ, որ շարունակական այցեր կլինեն, քանի որ բոլորի մտահոգությունն ու նպատակը մեկն է՝ ունենալ հզոր և բարեկեցիկ Հայաստան։