Մայիսի 17-ին ժամը 17:30–ից Արմավիրի բժշկական կենտրոն են դիմել քաղաքացիներ, ովքեր ունեցել են նախնական ախտորոշմամաբ սննդային թունավորում: Հիվանդանոց դիմողները աշխատել են «Հայաստանի հողեր» ՍՊԸ–ում, որտեղ ժամը 12:00-ի սահմաններում սնվել են միևնույն ծագմամբ սնունդով: Երկու ժամ անց նրանց մոտ սկսվել է սրտխառնոց, ստամոքսի շրջանում սուր ցավեր, գլխապտույտ և փսխում: ժամը 19։00-ի սահմաններում հոսպիտալացվել է մոտ 50 հիվանդ: Ըստ Արմավիրի ԲԿ տնօրեն Սարգիս Խաչատրյանի հիվանդանոց դիմողների հոսքը ավելանում է, նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր, մի մասը՝ միջին ծանրության և թեթև: