Արմավիր քաղաքի կենդանաբուսաբանական այգու ոռոգման ջրի վարձը 50 տոկոսով պետք է զիջել,- նման որոշում կայացրեց Արմավիրի ավագանին:
Օրակարգի 17 հարցերից 10-ը քաղաքի տարբեր մանկապարտեզներում որոշ երեխաների պահպանման վարձի զիջմանն էին վերաբերում: Մեկ հարցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղիղ վաճառքի միջոցով օտարելու մասին էր, մյուսով, որ պիտանի գույքը դուրս գրելու, ապա օգնություն և գույքահարկի արտոնություն սահմանելու մասին էին:
Երկու հարց էլ վերաբերում էին բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաղորդմանը և ավագանու 146-Ն որոշման մեջ փոփոխություններ մտցնելուն: Ավագանու նիստը վարում էր փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանը: Ինչպես միշտ դեմ, ձեռնպահ չկա, օրակարգի 17 հարցերին ավագանին կողմ է քվեարկում: