Յուրաքանչյուրս, երբ առճակատվում ենք տրամաբանությունից դուրս երևույթի հետ, նախ փորձում ենք այն տարբեր տեսանկյուններից վերլուծելովգոնե ինչ որ չափով մոտեցնել տրամաբանությանը, իսկ եթե բազմաթիվ ջանքերից հետո էլ դա չի հաջողվում, երևույթը համարում ենք աննորմալ:
Փորձենք տրամաբանության մեջ տեղավորել Հայաստանում գործող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափը, համեմատելով այլ երկրների հետ և, անշուշտ, հաշվի առնելով տուգանքների մասնաբաժինը մեր ստացած եկամուտների մեջ:
Հայաստանում երևի թե արագության գերազանցումը ամենահաճախ հանդիպող խախտումն է և համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի 124.4 հոդվածի,նախատեսում է տուգանք 10 հազար դրամ 11-20 կմ/ժամ սահմանված արագությունը գերազանցելու դեպքում, 30 հազար դրամ՝21-30կմ/ժամ գերազանցելու դեպքում:
Փորձենք հասկանալ տուգանքի այս չափերը որքանո՞վ են մոտեցված միջազգային չափանիշներին և մեր քաղաքացիների գրպանի պարունակության ո՞ր տոկոսն են կազմում:
Նույնատիպ խախտման համար ԱՄՆ-ում նախատեսվում է համապատասխանաբար 90 և 100 դոլար, Ռուսաստանում՝ 3 և 10 դոլար, Գերմանիայում՝ 27 և 90 դոլար, Բելոռուսում՝ 4 և 10 դոլար:
Այժմ փորձենք այս երկրների և Հայաստանի միջին աշխատավարձով վարձատրվող մարդկանց գրպանի պարունակության մեջ տեղավորել նախատեսված տուգանքի չափը: Պարզության համար հաշվարկները կատարենք ԱՄՆ դոլարով:

table-1-arm

Միջին աշխատավարձի պաշտոնական տվյալները մի կողմ դնելով, նույն տրամաբանությամբ հաշվարկ կատարենք նվազագույն աշխատավարձի նկատմամբ:

table-2-arm

Գնալով պատկերնավելի մռայլ է դառնում և հետաքրքրության համար փորձենք ավտոմեքենայի ղեկին նստեցնենք թոշակառուին, ով ստանում է նվազագույն կենսաթոշակ:

table-3-arm

Պարզ երևում է, որ Հայաստանի տուգանքի չափերը դուրս են տրամաբանությունից և 35 տոկոսից ավելիաղքատության պարագայում մեկնաբանություններն ու արդարացումներն իսկզբանե դատապարտված են:
Ինչ կերպ կարելի է արդարացնել մի տուգանքի չափ ասենք 30 հազարը, երբ Ազգային վիճակագրական ծառայության հաշվարկով պարենային զամբյուղի ամսեկան արժեքը կազմում է 28 հազար դրամ:
Հայաստանի ավտոճանապարհները չեն փայլում իրենց անվտանգությամբ, չկան վարորդի երթևեկության անվտանգությունն ապահովող համապատասխան ճանապարհային նշաններ և այս պայմաններում նման տուգանքի չափեր սահմանելը վարորդներին ստիպում է գործարքի մեջ մտնել ճանապարհային ոստիկանի հետ:
Ինչու՞ վարորդին չի տրվում այլընտրանքի հնարավորություն ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում, օրինակ վարորդին զրկել մեքենա վարելու իրավունքից ասենք 2 կամ 4 շաբաթ ժամկետով, թող անվճարունակ վարորդը ընտրի, իր կամ իր ընտանիքի համար որ տարբերակն է ավելի գերադասելի:
Բազմաթիվ են դեպքերը, երբ արագաչափ տեղադրելուց հետո ճանապարհային նշանները միտումնավոր փոխվել են, սահմանափակվել է արագությունը, որպեսզի արագաչափի արդյունավետությունը բարձրանա: Թե ի՞նչ տրամաբանությամբ է տուգանքի չափը բազմապատկվում ժամանակին տուգանքը չմուծելու դեպքում,մեկնաբանելն ավելորդ է: