Դալարիկում կիսաքանդ տանիքով 14 բազմաբնակարան շենք կա: Արմավիրի մարզպետարանը մոտ 5 տարի առաջ 20 մլն դրամ է հատկացրել տանիքների վերանորոգման համար, սակայն գումարը բավականացրել է միայն մասնակի նորոգման համար: Կարկատված տանիքները տարիների ընթացքում նորից քայքայվեցին ու բնակարաններ անձրևների և ձյան հալոցքների կաթոցներն այդպես էլ չպակասեցին: Գյուղապետ Պարգև Սաղաթելյանն ասում է մասնագետներ է հրավիրել, միասին հաշվել են ու պարզել՝ մեկ շենքի տանիքի հիմնանորոգման համար անհրաժեշտ է 15 մլն դրամ: Դալարիկի ղեկավարն ասում է գյուղի բյուջեն 75 մլն դրամ է կազմում, եթե տանիքների վերանորոգման համար ֆինանսավորում լինի բյուջեից, մինչև 20 տոկոս ներդրում կանի: Սաղաթելյանն ասում է եթե գյուղի 75 մլն դրամ բյուջեով տարեկան մեկ բազմաբնակարան շենքի տանիք վերանորոգի, 15 տարի կպահանջվի: