Արմավիրցիներն այսօր իրենց հարգանքի տուրքն են մատուցում Մեծ եղեռնում  նահատակված սրբերին։

Արմավիր քաղաքի զբոսայգում վաղ առավոտից քաղաքացիների հոսքը չի դադարում։ Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, ուժային կառույցները, հասարակական և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով, իրենց հարգանքի տուրքն են մատուցում 1,5 միլիոն անմեղ սրբացած զոհերի հիշատակին։ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Եղեռնի սրբացած զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն։ Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրվեց նաև ՌԴ Սահմանապահ զորամասի ղեկավարության կողմից։