Այս փոքրիկը Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղից է, հեծանիվն էլ նրա անբաժանելի ընկերը: Չնայած այն պարագային, որ իր խաղալիքը հեծանիվի ֆունկցիա չի կատարում այնուամենայնիվ իր ամենասիրելի խաղալիքն է ու խնդիրն էլ բնավ հեծանիվի հիշեցնող առարկան չէ: Խնդիրը ավելի լուրջ է: Երեխան, ով փոշոտ գյուղում խաղն ավարտել է, լվացվելու կամ լողանալու կարիք ունի, իսկ այստեղ լողացնում են մայր ջրատարով հոսող ջրով: Կատակասեր ծնողներից մեկն էլ նշում է, որ երեխային սապոնում, պարանով կապած կախում են ջրատարի մեջ ու համարում են, որ երեխային լողացրին:

Արևադաշտում գյուղացիները ջրի ծորակի տեղը մոռացել են արդեն 17 տարի: Արևադաշտում խմելու ջուր չկա, նունիսկ ջրախողովակ չկա: Գյուղի կենտրոնում  ընդամենը մեկ ջրի ծորակ կա, որտեղից լավագայուն դեպքում երեք օրը մեկ անգամ ջուր է հոսում: Խմելու և կենցաղային օգտահգործման համար արևադաշտցիները այդտեղից են ջուր վերցնում, հերթ են կանգնում ու շատ ժամանկ ոչ բոլորն է հաջողվում ջուր վերցնել:

Արևադաշտի բնակիչ Գեղեցիկ Բարսեղյանը ով 17 տարի բնակվում է այդ գյուղում, պատմում է, որ Արևադաշտում բնակություն հաստատելու օրվանից խնդիրն առկա է, լուծման հնարավորություն չի տեսնում, ինքը անձամբ խնդիրը պարբերաբար բարձրացրել է համապատասխան մարմիններում, գյուղապետն ասել է, որ հարցը լուծելու համար գյուղապետարանը միջոցներ չունի, պետական միջամտություն է պետք: Ըստ գեղեցիկ Բարսեղյանի պարբերաբար գյուղացիներից պահանջել են ժամանակին ու կանոնավոր վճարել օգտագործած ջրի դիմաց, սակայն չեն վճարել, քանի որ ջուր չեն ստացել, ասում են կվճարենք, եթե նորմալ ջրամատակարարում ապահովեք:

Արևադաշտում խմելու ջրի հարցը կմնա օրակարգում, համենայնդեպս այնքան ժամանակ քանի դեռ պետական միջամտություն չի եղել: Չնայած 21 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված և նախնական տվյալներով ընտրված պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստցել է ընտրություններից անմիջապես հետո  լուծել Արևադաշտի խմելու ջրի խողովակների հարցը: