Ժամը 17:00 դրությամբ՝ Արմավիրում քվեարկել է ընտրողների 27,36 տոկոսը
Արմավիրում համայնքում ՏԻմ համամասնական ընտրակարգով ընտրությունները շարունակվում են։ Թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ Գոռ Հովհաննիսյանից տեղեկանում ենք, որ ժամը 17:00 դրությամբ՝ 37961 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 10386 քաղաքացի, կամ ընտրողների 27,36 տոկոսը։ Հիշեցնենք, որ Արմավիր համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
20:26, 25 հկտ. 2026
Արմավիրում ընտրությունները՝ առանց արձանագրված խախտումների, մասնակցությունը14:00 դրությամբ՝ 17.51 տոկոս
Թիվ 16 ընտրարածքում ՏԻմ համամասնական ընտրությունները ընթանում են բնականոն հունով։ Խախտումներ, բողոք դիմումներ տեղամասային ընտրական հանձնաժողովներում չեն արձանագրվել։ Ժամը 14:00-ի դրությամբ Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 37961 քաղաքացիներից՝ 6647-ը, կամ ընտրողների 17.51%-ը։ Հացիկ գյուղում՝ 16/21 ընտրատեղամասում ժամը 15։00 դրությամբ՝ 1479 քաղաքացիներից քվեարկել է 236-ը։ Տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Շաքրիկյանի խոսքով քաղաքացիները պասիվ […]
20:26, 25 հկտ. 2026
Ընտրական ակտիվությունը Արմավիրի ընտրատեղամասերում․ ֆոտոշարք
Թիվ 16 ընտրարածքում ՏԻՄ համամասնական ընտրությունները ընթանում են բնականոն հունով, ինչպես տեղեկանում ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, խախտումներ, բողոք դիմումներ մինչ այս պահը չեն արձանագրվել։ Ժամը 14:00 դրությամբ Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 37961 քաղաքացիներից 6647-ը, կամ ընտրողների 17.51%-ը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի երկու՝ Արմավիր և Արաքս համայքներում տեղի են […]
20:26, 25 հկտ. 2026
Ժամը 11:00-ի դրությամբ` Արմավիր համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 6.05 տոկոսը
Արմավիր համայնքում ՏԻՄ համամասնական ընտրություններ են։ Այստեղ առաջադրվել է մեկ կուսակցություն՝ քաղաքացիական պայմանագիրը 67 թեկնածուների ցուցակով։ Արմավիր համայնքն ունի 37961 ընտրող։ Ժամը 11։00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է 2298 քաղաքացի, կամ ընտրողների 6.05%-ը։ 16/02 ընտրատեղամասում ըստ տեղամասային հանձնաժողովի նախագահ՝ Օքսաննա Պետրոսյանի քվեարկությունը սկսվել է օրենքով սահմանված կարգով։ Բողոք դիմումներ չեն արձանագրվել, խախտումներ չեն եղել։ Քաղաքացիները քվեարկության […]
20:26, 25 հկտ. 2026
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները հետևյալն են՝ Արարատի մարզի Արտաշատ համայնք- 6.60% Արմավիրի մարզի Արմավիր համայնք- 6.05% Արմավիրի մարզի Արաքս համայնք-7.57% Արագածոտն մարզի Շամիրամ համայնք- 8.91% Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք- 6.22% Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք- 6.81% Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք- 6.96% Լոռու մարզի Ֆիոլետովո համայնք- 2.27% Լոռու մարզի Ստեփանավան համայնք- 13.06% Կոտայքի մարզի […]
20:26, 25 հկտ. 2026
2026 թվականի նոյեմբերի 29-ին Մեծամոր և Բաղրամյան համայնքներում կանցկացվեն ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ
Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկությունը կանցկացվի 2026 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2026 թվականի նոյեմբերի 17-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած […]
20:26, 24 հկտ. 2026
Ինչպե՞ս է իրականացվում քվեարկությունը, նաև մեկ կուսակցության առաջադրման դեպքում
Ինչպե՞ս է իրականացվում քվեարկությունը համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրություններում, նաև մեկ կուսակցության առաջադրման դեպքում կարող եք իմանալ՝ դիտելով տեսանյութը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
20:26, 24 հկտ. 2026
Քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները
COP17-ի շրջանակում տեղի է ունեցել «Հաշտություն բնության հետ. բնապահպանական վեճեր՝ կանխարգելումից մինչև լուծում» խորագրով միջազգային միջոցառումը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում վեճերի կանխարգելմանն ու արդյունավետ լուծմանը։ Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն […]
20:26, 23 հկտ. 2026
Կառավարությունը կընդլայնի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված սոցիալական երաշխիքների շահառուների շրջանակը
Կառավարությունը կընդլայնի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների համար սահմանված սոցիալական երաշխիքների շահառուների շրջանակը․ այսօրվա նիստում հավանության է արժանացել համապատասխան նախագծերի փաթեթը։ Ըստ այդմ, օրենքով սահմանված հատուցման դեպքերի շրջանակը կընդլայնվի՝ ներառելով նաև 1998–2007 թթ․ մարտական գործողությունների հետևանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։ Տվյալ ժամանակահատվածը հատուցման դեպք որակելու համար հիմք […]
20:26, 22 հկտ. 2026
«Հանրային ձայնի երաշխիք» արշավ՝ Հայաստանում հանրային մասնակցության պաշտպանության՝ հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման պահանջով
«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժումը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ, մեկնարկել է «Հանրային ձայնի երաշխիք» արշավը՝ Հայաստանում հանրային մասնակցության պաշտպանության՝ հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման պահանջով։ Հոկտեմբերի 22-ին Երևանում կազմակերպված հանրային ակցիայի և երթի ընթացքում էկոակտիվիստական շարժումը հրապարակել է հայտարարություն-պահանջ: Դրանով բարձրաձայնվում է հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերի (SLAPP) խնդիրը, երբ դատական գործընթացները կարող են […]
20:26, 22 հկտ. 2026