Տնտեսություն

Wi-Fi ԱՆԿՅՈՒՆՆԵՐ 9 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

14 մարտ, 2013

  • Нравится

Վիվասել ՄՏՍ-ն այս անգամ գյուղական համայնքների զարգացմանն ուղղված աջակցությամբ հանդես եկավ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի միջնակարգ դպրոցում: Վիվասել ՄՏՍ-ի շնորհիվ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի 9 գյուղերի հանրակրթական դպրոցներ համալրվել են կրթության ժամանակակից տեխնոլոգիաներով, ստեղծվել են Վայ-Ֆայ անկյուններ: Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը գյուղական համայնքներում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը կարևոր խթան է համարում աշակերտների ուսման համար: Նպատակը համայնքների համաչափ զարգացմանը նպաստելն է: