Տնտեսություն

PURE-Water/Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում

16 մայիս, 2018

  • Нравится

Լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես
Ապրում եք Արարատի կամ Արմավիրի մարզու՞մ, 18 և ավելի տարեկա՞ն եք, սիրում եք լուսանկարե՞լ, ուրեմն այս հնարավորությունը ձեզ համար է։ Միացեք մեր միջոցառումներին, և մինչև սույն թվականի մայիսի 22-ը info@urbanfoundation.am էլ-հասցեին ուղարկեք «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» խորագրին համահունչ ձեր լուսանկարները։ Լավագույն աշխատանքները կցուցադրվեն հունիսի 5-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում կայանալիք ցուցահանդեսին։
Խնդրում ենք ծանոթանալ մրցույթին մասնակցության պայմաններին՝
• Մրցույթին կարող են մասնակցել միայն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ՀՀ-ում մշտական կացության թույլատվություն ունեցող և Արարատի կամ Արմավիրի մարզում բնակվող անձինք:
• Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել առավելագույնը 3 լուսանկար՝ 2000 px երկար կողմով, 300 dpi, JPEG ֆորմատով: Մեկից ավելի աշխատանք ներկայացրած մասնակիցները կարող են հավակնել մրցանակային տեղերից միայն մեկին:
• Եթե մրցույթին ներկայացվող աշխատանքն ունի համահեղինակ(ներ), ապա պարտադիր է այն մրցույթին ներկայացնելիս նշել համահեղինակի(ների) անունը(ները), որից հետո պատշաճ կերպով լրացնել պատասխան նամակով ուղարկված ձևաթուղթը: Աշխատանքը կհամարվի մրցույթի պայմաններին համապատասխանող միայն վերը նշված ձևաթղթի պատշաճ կերպով լրացված էլեկտրոնային (scan) տարբերակը ստանալուց հետո։
• Անհրաժեշտության դեպքում՝ մասնակիցը պետք է կարողանա ապացուցել, որ ուղարկված լուսանկարի հեղինակը հենց ինքն է՝օրինակ, ներկայացնելով դրա օրիգինալ, չմշակված տարբերակը:
• Անհրաժեշտության դեպքում՝ մասնակիցը պետք է կարողանա ապացուցել, որ ուղարկված լուսանկարը չի ենթարկվել համակարգչային վերափոխման:
• Աշխատանքները չպետք է պարունակեն լուսանկարների կոլլաժներ կամ համադրումներ:
• Մրցույթին ներկայացված լուսանկարը չպետք է խախտի երրորդ կողմի (լուսանկարում պատկերված օբյեկտի (իրի), հեղինակի կամ սեփականատիրոջ) հեղինակային իրավունքը:
• Երրորդ կողմի սեփականության և/կամ հեղինակային իրավունքները խախտելու դեպքում՝ մասնակիցն ինքն է կրում պատասխանատվությունն ու ինքնուրույն լուծում ծագած խնդիրները:
• Մրցույթի կազմակերպիչները և դրա շրջանակում կազմակերպիչների հետ գործակցող այլ ընկերությունները պատասխանատու չեն երրորդ անձանց կողմից մրցույթի մասնակից լուսանկարների ցանկացած օգտագործման համար:
• Մրցույթի մասնակիցն իրավունք է տալիս «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում օգտագործելու լուսանկարը ինչպես տպագիր, այնպես էլ թվային տարբերակով (սոցիալական մեդիայում և ինտերնետային կայքում)։
• Ներկայացված լուսանկարում չպետք է լինի որևէ սպառնալիք, այն չպետք է պարունակի վիրավորանք, զրպարտանք, սկանդալային, վուլգար կամ պորնոգրաֆիկ բնույթի բովանդակություն:
• Արգելվում է մրցույթին ներկայացված աշխատանքներում ցուցադրել ոգելից խմիչքների չարաշահման, անչափահասների կողմից ալկոհոլի օգտագործման, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, բռնության, ոչ պարկեշտ, որևէ կերպ որևէ անձի կամ անձանց խմբի վիրավորող տեսարաններ, զենք, թմրադեղեր: Մրցույթին ներկայացված աշխատանքում ոգելից խմիչքներ և/կամ այլ ապրանքանիշեր պատկերված լինելու դեպքում՝ դրանք չպետք է ունենան գերակշիռ դեր:
• Մրցույթին ներկայացվող աշխատանքները չպետք է ունենան քաղաքական ենթատեքստ և/կամ պատկերեն քաղաքական բնույթ ունեցող տեսարաններ:
Մրցույթի պայմանններին չհամապատասխանող լուսանկարները չեն մասնակցի մրցույթին և չեն դիտարկվի:
Մասնակցելով մրցույթին՝ մասնակիցը հաստատում է, որ տեղեկացված է և համաձայն, առ այն, որ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրն իրավունք ունի դիտարկել նրա անձնական տվյալները: Մասնակիցը հաստատում է նաև, որ իր մասին անձնական տեղեկատվությունը ներառյալ անուն /ազգանուն, էլ. Փոստի հասցե, հեռախոսահամար, կարող է պահպանվել և օգտագործվել բացառապես «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում։
Լուսանկարների ցուցահանդեսը կկազմակերպվի Վեդի քաղաքում սույն թվականի հունիսի 5-ին, որի ընթացքում միջոցառման մասնակիցների կողմից կընտրվեն 3 մրցանակակիրներ։
Լուսանկարչական-մրցույթ ցուցահանդեսը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի կողմից և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հետ համագործակցությամբ իրականացվող՝ «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» խորագրով միջոցառումների շրջանակում։
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի թիմն ակնկալում է ձեր ակտիվ մասնակցությունը։