Համայնքի ղեկավար` Մհեր Լյովայի Հարթենյան
Պաշտոնը ստանձնել է` 05.11.2008թ.
Էլ. հասցե՝ qarakert.armavir@mta.gov.am
Քարակերտ համայնքի բնակչության թիվը` 4757
Ավագանու անդամներ`
Ղուկասյան Աննա Էդիկի – անկուսակցական
Անտոնյան Արսեն Թելմանի – անկուսակցական
Գալստյան Արթուրիկ Շիրակի – անկուսակցական
Հակոբյան Միհրան Հակոբի – ՀՀԿ անդամ
Մնացականյան Լայերտ Հրաչյայի – անկուսակցական
Պողոսյան Արման Հարությունի – ՀՀԿ անդամ
Խաչատրյան Մուշեղ Սամվելի – ՀՀԿ անդամ
Մարտիրոսյան Հայկ Աբրահամի – անկուսակցական
Մանուկյան Մարութ Ռոբերտի – անկուսակցական
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քարակերտը նախկինում կոչել են Ղառաբուրուն, Կարմրաշեն: Քարակերտը զբաղեցնում է 3606 հեկտար տարածք: Հեռավորությունը մայրաքաղաքից 70 կմ է: Գյուղում կա 2 դպրոց, 2 մանկապարտեզ, 1 համայնքային կենտրոն, որտեղ գործում է ըմբշամարտի և ֆուտբոլի խմբակներ: Արտադրական ձեռնարկություններն են՝ պահածոների գործարանը, սննդի արտադրամասը, ալրաղացը և ՀԷԿ-ը:
Քարակերտ գյուղը գտնվում է մարզկենտրոնից հարավ-արևմուտք, 24 կմ հեռավորության վրա: Գյուղի տարածքով են անցնում Երևան-Արմավիր-Գյումրի-Թբիլիսի երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղիները: 1958թվ-ին Ախուրյանի ջրամբարի կառուցման շնորհիվ հիմնվեց Կարմրաշենի այգեգործական սովխոզը, որն ընդմիշտ փոխեց գյուղի տնտեսական վիճակը և նպաստեց գյուղի բնակեցմանը: Բնակավայրը նախկինում պատկանել է Թալինի շրջանին, իսկ 1983 թվ-ից` նորաստեղծ Բաղրամյանի շրջանին: Գյուղի հիմնական բնակեցումը սկսվել է 1950 թվ-ից, Թալինի և Արթիկի շրջանների բարձրադիր գյուղերից, իսկ 1960 թվ-ից՝ նաև Ջավախքից: Բնակչության թիվն աճեց 1965 թվ-ին՝ Սիրիայից, 1967-68 թթ-ին՝ Իրանից ներգաղթած հայրենադարձների թվով: