Համայնքի ղեկավար` Բաբկեն Վարդանյան
Պաշտոնը ստանձնել է`1991թ.
Էլ. Հասցե` sardarapat.armavir@mta.gov.am
Սարդարապատ համայնքի բնակչության թիվը` 6273
Ավագանու անդամներ՝
Մելքոնյան Վաչագան Մխիթարի – անկուսակցական
Հայրապետյան Ալբերտ Վաչագանի – անկուսակցական
Դավթյան Մյասնիկ Ռաթևոսի – անկուսակցական
Մինասյան Ժիրայր Գեղամի – անկուսակցական
Օզմանյան Ալիկ Աֆոյի – անկուսակցական
Հովհաննիսյան Տիգրան Կալինի – ՀՀԿ անդամ
Սարգսյան Արթուր Հակոբի – անկուսակցական
Մնացականյան Ռուշան Ռաֆիկի – անկուսակցական
Մանուկյան Անահիտ Գառնիկի – ՀՀԿ անդամ
Մկրտչյան Արմինե Բենիկի – ՀՀԿ անդամ
Հովսեփյան Սամվել Խաչիկի – անկուսակցական
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սարդարապատ համայնքը նախկինում կոչվել է Հոկտեմբեր անունով: Համայնքը հիմնադրվել է 1600 թվ-ին: Համայնքի մակերեսը կազմում է 1586.34 հեկտար: Մայրաքաղաքից հեռու է 55 կմ: Կրթական հաստատություններից գործում է միջնակարգ դպրոցը, մարզական հաստատություններ: Արտադրական ձեռնարկություններ չկան: Գործում է գյուղի մշակույթի տունը, վերակառուցվել է գյուղի եկեղեցին:
Սարդարապատ- բերդ Երևանի խանության Սարդարապատի մահալը 1819թ-ին հիմնադրել է Երևանի սարդարի (պարսկերեն նշանակում է գլխավոր, զորապետ, ընդհանուր հրամանատար ) եղբայր Հասան խանը, հիմնականում օգտագործելով Արմավիրի բլրի հինավուրց բերդի քարերը: Այստեղից էլ գյուղի անվան ստուգաբանությունը բացատրվում է` որպես սարդարի պատեր – Սարդարապատ:
Հասան Խանը նորակառույց բերդը բնակեցնում է հիմնականում Բայազեդից ու Արճեշից գաղթեցրած մոտ 500 տուն հայերով` արհեստավորներ և առևտրականներ:
Սարդարապատ գյուղում 19-րդ դարում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բազիլիկ տիպի եկեղեցի է, լայնություն 33 մ, երկարությունը` 17 մ, սուրբ խորանից վերև կան երկու թաքստոցներ, որտեղ ապաստանել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը, երբ Սարդարապատի հերոսամարտում վիրավորվել է: Գյուղի ժողովրդի հավաստմամբ նրան այդ թաքստոցում բուժել և խնամել են գյուղի տատիկները:
Ըստ տեղեկութունների` եկեղեցու գերանները բերվել են Արևմտյան Հայաստանից` Սարիղամիշից: