Համայնքի ղեկավար` Ռոբերտ Ֆրեդիկի Գրիգորյան
Պաշտոնը ստանձնել է`2012թ. հոկտեմբերի 26-ին
Էլ. հասցե՝ metsamor.armavir@mta.gov.am
Համայնքային կայք՝ metsamorcity.do.am
Մեծամոր քաղաքի բնակչության թիվը` 11813
Ավագանու անդամներ`
Արմեն Ռուբիկի Արտենյան – անկուսակցական
Գնել Մկրտիչի Գաբոյան – անկուսակցական
Գևորգ Հենրիկի Հովհաննիսյան – անկուսակցական
Հայկ Թաթուլի Հովհաննիսյան – անկուսակցական
Հերմեն Սուրենի Հովհաննիսյան – անկուսակցական
Մասիս Սիմոնի Ղուլիջանյան – անկուսակցական
Սուրեն Էդվարդի Ղումաշյան – ՀՀԿ անդամ
Արարատ Քյարամի Մարտիրոսյան – անկուսակցական
Աշոտ Մկրտիչի Մկրտչյան – ՀՅԴ անդամ
Կարապետ Նորիկի Մնոյան – անկուսակցական
Մեսրոպ Խաչիկի Փոթուրյան – ՀՀԿ անդամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեծամոր համայնքը հիմնադրվել է 1969թվ-ին: Համայնքի մակերեսը 912 հեկտար է: Մայրաքաղաքից հեռավորությունը 35 կմ է: Մեծամոր քաղաքում բնակվում են հայեր, ռուսներ, եզդիներ, ասորիներ: Կրթական և մշակութային հաստատություններն են՝ միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, մշակույթի տուն, սպորտ դպրոց, արտադրական ձեռնարկություններից՝ հացի արտադրամաս: Բնակչության հիմնական զբաղմունքը ապահովված է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում: Մեծամորում է գտնվում Սուրբ Ղազար եկեղեցին:
Սկզբում Մեծամորը հիմնվել է հայկական ատոմային կայանի բնակելի ավան, իսկ 1972 թվ-ից կազմավորվել է որպես քաղաքատիպ ավան։ 1995 թ. վարչատարածքային ռեֆորմից հետո դասվում է Հայաստանի քաղաքային բնակավայրերի շարքին։
Քաղաքի շրջակայքում կան բրոնզի, երկաթի դարի բնակավայրերի մնացորդներ։
1981 թվ-ին քաղաքն ունեցել է շուրջ 12000 բնակիչ, գերազանցապես հայեր, որոնք տեղափոխվել են Հայաստանի և ներկայիս Արմավիրի մարզի այլ բնակավայրերից։ Քաղաքի մասնագիտացման ուղղությունը էներգետիկան է: Այն հանդիսանում է որպես միաֆունկցիոնալ քաղաք։ Այստեղ գործում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։ 1988թ. դեկտեմբերի երկրաշարժից հետո այն կանգնեցված է եղել վերակառուցման և նորոգման մեծ ծավալի աշխատանքներ տանելու, անվտանգությունը մեծացնելու նպատակով։ Հզորությամբ 2-րդն է`զիջելով Հրազդանի ջերմաէլեկտրակայանին։ Քաղաքում կան նաև մի շարք սննդի արդյունաբերության փոքր ձեռնարկություններ։
Հողային ֆոնդի մոտ 95 տոկոսն օգտագործվում է որպես բնակավայրի հողեր, որի մոտ 14 տոկոսը տնամերձ հողերն են։ Դրանք հանդիսանում են բանջարանոցներ և պտղատու, խաղողի այգիներ։