Համայնքի ղեկավար` Սամվել Ամրաստանի Մխիթարյան
Պաշտոնը ստանձնել է` 1996թ.
Էլ. հասցե՝ hushakert.armavir@mta.gov.am
Բնակչության թիվը` 1031
Ավագանու անդամներ՝
Ավետիսյան Ասքանազ Աղասու- անկուսակցական
Մխիթարյան Կամո Ամրաստանի- անկուսակցական
Ղազարյան Արտյոմ Մելսի- անկուսակցական
Խաչատրյան Արման Խաչատուրի-ՀՀԿ անդամ
Համայնքի ներկայիս անվանումը – Հուշակերտ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի պատմական անվանումներն են՝ Շախվառուտ, Շահվառուդ, Շահվարիտ, Շավառուտ: Հեռավորությունը մայրաքաղաքից 50 կմ է: Բնակչության հիմնական զբաղմունքը ՝ գյուղատնտեսություն, անասնապահություն:
Հուշակերտում գործում է միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, մարզական հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ չկան:
Հուշակերտ գյուղը գտնվում է Արարատյան դաշտավայրում՝ Արմավիրի մարզում, Սարդարապատի հուշահամալիրից քիչ հեռու: Իր անվանումը ստացել է հուշահամալիրի կառուցումից հետո: : Գյուղը վերաբնակեցվել է 1950 թ. Թալինի շրջանի Միջնաձոր և Ձորաշեն գյուղերի բնակիչներով: Մինչ այդ այն կոչվել է Շախվառուտ և կառուցվել է ավելի վաղ 1930-1940թ.թ.-ին, Արաքսի ափին գտնվող Հին Շախվառուտի հեղեղումից հետո, այժմվա գյուղի տեղում կառուցվել է Շախվառուտը որտեղ ապրում էին ընդամենը 5 ընտանիք: