Համայնքի ղեկավար` Մկրտչյան Կարեն Սարգսի
Պաշտոնը ստանձնել է` 24.10.2012թ.
Էլ. հասցե՝ lukashin.armavir@mta.gov.am
Լուկաշին համայնքի բնակչության թիվը` 2601
Ավագանու անդամներ՝
Թովմասյան Անդրանիկ Ալեքսանի – անկուսակցական
Մկրտումյան Արթուր Արմենակի – ՀՀԿ անդամ
Մուրադյան Սուրեն Լենդրուշի – ՀՀԿ անդամ
Մարգարյան Գագիկ Արմենակի – ՀՀԿ անդամ
Մեսրոպյան Նորիկ Ռազմիկի – ՀՀԿ անդամ
Հովհաննիսյան Արամայիս Վոլոդյայի – ՀՀԿ անդամ
Հովսեփյան Սուրեն Արշակի – ՀՀԿ անդամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լուկաշին համայնքը նախկինում կոչել են Լուկաշեն, Կարմիրբանակային, Նալբանդյան և 3-րդ սովխոզ անվանումներով: Համայնքը հիմնադրվել է 1922թվ-ին: Ընդհանուր մակերեսը կազմում է 1060 հեկտար: Մայրաքաղաքից գտնվում է 50 կմ հեռավորության վրա: Այստեղ կրթական հաստատություններից գործում է միայն միջնակարգ դպրոցը: Մշակութային և մարզական հաստատություններ չկան, արտադրական ձեռնարկություններն են՝ գինու գործարանը, խոտալյուրի և կաշվի արտադրամասերը: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է:
Գյուղի բնակչությունը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Ախուրյանի, Ապարանի, Գորիսի, Թալինի շրջաններից, ապա Լիբանանից, Սիրիայից, Իրանից։