Համայնքի ղեկավար` Պարգև Ռազմիկի Սաղաթելյան
Պաշտոնը ստանձնել է` 1999թ.
Էլ. հասցե՝ dalarik.armavir@mta.gov.am
Դալարիկ համայնքի բնակչության թիվը` 4345
Ավագանու անդամներ՝
Ալբուրովա Թենիկո Նիկոլայի – անկուսակցական
Ալեքսանյան Արմեն Ազատի – ՀՀԿ անդամ
Գևորգյան Ժորա Ռաֆիկի – անկուսակցական
Գրիգորյան Սուրեն Գրիգորի – ՕԵԿ անդամ
Սարգսյան Երվանդ Սերժիկի – անկուսակցական
Հակոբյան Վարուժան Հակոբի – անկուսակցական
Հակոբյան Կարեն Աշոտի – անկուսակցական
Ղազարյան Վազգեն Սերգեի – անկուսակցական
Պետրոսյան Մարիետա Ցոլակի – անկուսակցական
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դալարիկ համայնքի պատմական անվանումը եղել է ռազեստ Մաստարա: Դալարիկի ընդհանուր մակերեսը կազմում է 127 հեկտար: Հեռավորությունը մայրաքաղաքից՝ 60 կմ: Դալարիկում գործում է միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, երաժշտական դպրոց: Բնակչության հիմնական զբաղմունքը՝ հողագործություն, անասնապահություն:
Դալարիկ գյուղը հիմնադրվել է 1901 թվականին, երբ կառուցվում էր Թիֆլիս-Երևան երկաթուղին: Առաջինը կառուցվել է երկաթուղու կայարանի շենքը: Երկաթուղու կայարանն անվանակոչվել է Մաստարա կայարան, որը կապված է կայարանի մոտակա ձորով անցնող Մաստարա սելավի ջրատարի հետ: Գյուղը գտնվում է Արագածի նախալեռնային գոտում` նախկին կիսաանապատային տարածքի վրա: 1960 թվականին գյուղում վերաբնակեցվեցին Թալինի շրջանի Դիան և Շենիկ գյուղերից եկած ընտանիքները, այնուհետև հանրապետության շատ շրջաններից և Վրաստանի Ախալքալակի շրջանից եկածները: