Համայնքի ղեկավար` Արամայիս Թորգոմի Մխիթարյան
Պաշտոնը ստանձնել է՝ 2002թ.
Էլ. հասցե՝ aygeshatarmavir.armavir@mta.gov.am
Այգեշատ համայնքի բնակչության թիվը` 2200
Ավագանու անդամներ՝
Ղազարյան Գևորգ Ռազմիկի – անկուսակցական
Համբարձումյան Հայկ Խաչիկի – անկուսակցական
Մխիթարյան Թովմաս Թորգոմի – անկուսակցական
Դիդարյան Արտավազդ Համազասպի – անկուսակցական
Ոսկանյան Զորիկ Ղամբևոսի – անկուսակցական
Հունանյան Վաչագան Պարգևի – ՀՅԴ
Հասոյան Ռուստամ Մահմադի – անկուսակցական
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայումս Այգեշատ համայնքի պատմական անվանումը եղել է Ղուզիգիդան: Համայնքը հիմնադրվել է 18-րդ դարի վերջին: Այգեշատ համայնքի ընդհանուր մակերեսը կազմում է 686.6 հեկտար: Հեռավորությունը մայրաքաղաքից 50 կմ է: Այգեշատում բնակվում են հիմնականում հայեր, նաև եզդիներ, ռուսներ, ուկրաինացիներ: Գյուղում օգտակար հանածոներ չկան: Գործում է միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Մշակույթի տունը նույնպես գործում է: Այգեշատում է գտնվում Հայ Առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին: Մարզական հաստատություններ չկան, արտադրական ձեռնարկություններից՝ անասնապահական ֆերմաներն են, կաթնամթերքի արտադրամասերը: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է:
Այգեշատ գյուղը հանդիսանում է Արարատյան դաշտի հին բնակավայրերից մեկը: Գյուղը հիմնվել է 18-րդ դարի վերջին` Արևմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթած 17 ընտանիքների կողմից: Գյուղի տարածքը նախկինում կոչվել է Ղուզիգիդան, որը թարգմանաբար նշանակում է գառների արոտավայր: 1950- ական թվականներից գյուղը վերանվանվել է Այգեշատ: Համայնքի տարածքով անցնում է Արմավիր – Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը: Այգեշատ համայնքի տարածքն աղքատ է օգտակար հանածոներով, հազվադեպ տարածքներում հանդիպում են ավազախճային շերտեր: