Համայնքի ղեկավար` Հովհաննիսյան Կարեն Թելմանի
Պաշտոնը ստանձնել է՝ 23.06.2008թ.
Էլ. հասցե՝ alashkert.armavir@mta.gov.am
Ալաշկերտ համայնքի բնակչության թիվը` 2150
Ավագանու անդամներ՝
Ազատյան Սերյոժա Սուրենի – անկուսակցական
Հովհաննիսյան Վաղարշակ Միհրանի – անկուսակցական
Հովսեփյան Նարեկ Ռուբենի – անկուսակցական
Մանուկյան Կարապետ Նորիկի – ՀՀԿ անդամ
Մարտիրոսյան Արման Մարտիրոսի – ՀՀԿ անդամ
Մովսիսյան Վարդևար Միսակի – ՀՀԿ անդամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայումս Ալաշկերտ համայնքի պատմական անվանումները եղել են՝ Քյարիմարխ, Սովետական: Համայնքը հիմնադրվել է 1918 թվականին: Ալաշկերտի ընդհանուր մակերեսը կազմում է 460 հեկտար: Մայրաքաղաքից հեռավորությունը կազմում է 45 կմ: Գյուղի բնակչության 98 տոկոսը հայեր են, 2 տոկոսը՝ եզդիներ: Գյուղում կրթական հաստատություն, որպես այդպիսին, գործում է միջնակարգ դպրոցը, կուլտուրայի տունը չի գործում, մարզական հաստատություններ չկան, արտադրական ձեռնարկություններ չկան, հոգևոր կառույցներ չկան: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Հողատարածքների հիմնական մասը խաղողի այգիներ են: