Խաղողագործությունն ու գինեգործությունը գյուղատնտեսության մեջ ունեն իրենց ուրույն տեղը: 1990-95թթ. արձանագրված լուրջ կորուստները շուրջ 65 տոկոսով կրճատել էին խաղողագործության արտադրանքի ծավալները մթերող կազմակերպությունների և գործարանների չգործելու պատճառով: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաղողագործության զարգացման համար Հայաստանը մեծ ներուժ ունի: Համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, վերջին 5 տարիների ընթացքում գինեգործության միջին տարեկան աճը 20% է: Համաձայն մշակված գինեգործության ոլորտային ռազմավարության, մինչև 2020թ. գինու արտադրությունը և արտահանումը կեռապատկվեն: Գինեգործության ոլորտի ծաղկմանն ու միջազգային շուկայում լավագույնս ներկայանալու փաստին համակարծիք է նաև մանկությունից խաղողագործության և գինեգործության ոլորտում մասնագիտացած Նոր Ալաշկերտի բնակիչ, այգեգործ Արայիկ Մովսիսյանը: