Արազափի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Նաթելա Հովհաննիսյանը ջանք չէր խնայել ծանոթանալ ՏԻՄ բարեփոխված օրենքին, վերապատրաստում էր անցել, նոր պաշտոնն էլ սիրով էր ստանձնել, ասած պետք է ամեն ինչ անել ՏԻՄ աշխատանքները թափանցիկ ու օրենքի պահանջով կատարելու համար: Ավագանու նիստերը կազմակերպվում են օրենքով սահմանված կարգով: Կայքը գործում է, հայտարարություններն էլ ժամանակին փակցվում են ցուցատախտակին, միայն թե գյուղապետարանի շենքը նոր էին վերանորոգել ու այսօր տեղափոխվել, ցուցանակն այդ պատճառով է դատարկ,- ասաց Նաթելա Հովհաննիսյանը:
է բացատրել, թե որքանով են տեղական իշխանություններն աշխատում ի նպաստ գյուղացիների ու ամեն ինչ անում հասարակության հետաքրքրությունը ՏԻՄ-ի նկատմամբ բարձրացնելու ուղղությամբ, գյուղապետ Մանվել Հարությունյանը, ով համբերատար հետևում էր քարտուղարի խոսքերին, երբեմն էլ մեջբերումներ անում, իր կարծիքն արտահայտեց. «Օրենքի փոփոխությունը չէ, որ պետք է իրենց աշխատանքները թափանցիկ դարձնի»:
Արազափի բնակիչներին ամենաքիչն է հետաքրքրում ՏԻՄ աշխատանքները: Նրանց համար ժամկետանց վարկերը մարելու խնդիրն ավելի կարևոր է: Այսօր արդեն 4 ընտանիք բնակարանն ազատելու նամակ են ստացել,- ասաց գյուղապետը: