Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մեկնարկեց խաղողի մթերումը: Գործարանն այս տարի ևս խաղողի մեկ կիլոգրամը կմթերի 150 դրամով: Հուշակերտցի Նորիկ Ավետիսյանն այս տարի 10 տոննա խաղողի բերք է ստացել, մշակում է տեխնիկական ռկածիթելի տեսակի խաղող: Խաղողի բերքատվությունից Ավետիսյանը գոհ է: Միակ դժգոհությունը սակագնի հետ է կապված: Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Իգոր Առաքելյանը վստահեցնում է, որ մթերման գների հաշվարկը կատարվել է այնպես, որ գյուղացին իր ակնկալիք օգուտը ստանա:
Մթերման գործընթացին հետևում էր նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով, այս տարի խաղողի բարձր բերքատվություն է սպասվում: Նախարարը վստահեցնում է՝ խաղողի մթերման խնդիր չի լինի: