«Նոր Ակունք» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում վիճակահանության հաջորդ շահողը Արմավիր քաղաքի Լերմոնտով 11 հասցեի բնակիչ Ավետիկ Թովմասյանն էր: Հիշեցնենք, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ և «Նոր Ակունք» ՓԲԸ մասնավոր կառավարիչ ֆինանսական «Սաուռ» կազմակերպությունը կազմակերպում են վիճակահանություն լավագույն բաժանորդների համար: Հատուկ համակարգչային ծրագրից պատահականության սկզբունքով ընտրված յուրաքանչյուր շահողին տրվում է 150 հզր դրամ: «Նոր Ակունք» ՓԲԸ սպասարկման տարածքում այս անգամ երջանիկ շահողը Ավետիկ Թովմասյանն էր, ով ստացավ իր 150 հզր դրամ շահումը: