Փետրվարի 13-ին ժամը 18:00-ին լրացավ Արմավիրի քաղաքապետի հերթական ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Ըստ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանի, առաջադրվել են 6 քաղաքացի՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խաչիկի Խլղաթյանը, Արմավիրի մարզպետի օգնական, ՀՀԿ-ական Նվեր Իշխանի Պետրոսյանը, «Պարիտետ Ինվեստ» ՍՊԸ տնօրեն ՀՀԿ-ական Մանուկ Նորիկի Սիմոնյանը, Արմավիրի քաղաքապետի տեղակալ ՀՀԿ-ական Մելիք Խորենի Բաղդասարյանը, անկուսակցական Արտակ Նահապետի Գևորգյանը և անկուսակցական Էդուարդ Վարուժանի Վարդումյանը :
Ուշագրավն այն է, որ 21 ընտրատարածքային հանձնաժողով դիմումներ ներկայացրած 4 ՀՀԿ անդամներն ինքնաառաջադրվել են և ՀՀԿ-ն առայժմ նրանցից ոչ մեկին չի սատարում: