Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր քաղաքների և Տանձուտ համայնքի դպրոցների ուսուցիչների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու և դպրոցներում երեխաների հանդեպ հանդուրժողականության և խտրականության նվազեցման նպատակով «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնող խմբի անդամներն իրականացնում են «Մարդու իրավունքների հիմքով կրթություն» ծրագիրը, որը ֆինանսավորվում է «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի կողմից:
Ծրագրի շրջանակներում ուսուցիչները վերապատրաստվում են մարդու իրավունքների հիմքով մոդելներով և մեթոդաբանությամբ: Ուսուցիչներին է ներկայացվում նաև Մարդու իրավունքների միջազգային կենտրոնի մեթոդաբանության ԷՔՎԻՏԱՍՒ և մարդու իրավունքների կրթության ձեռնարկի՝ կողմնացույցի մոտեցումներն ու մեթոդները և խրախուսվում դրանց կիրառումը աշխատանքում: Դասընթացին մասնակցել է 24 ուսուցիչ մարդու իրավունքների կրթության և պաշտպանության թեմաներով: