Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կատարվեց Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստյան կարգ, եկեղեցու բակում արմավիրցիները Ավետիսյանների ընտանիքի հիշատակին մոմեր վառեցին և օդապարիկներ բաց թողեցին հետևյալ գրառումներով՝
-Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր: Ննջիր խաղաղությամբ փոքրիկ հրեշտակ
-Քո այդ փոքրիկ մարմնում ինչքան սեր, ջերմություն կար, որ վառեցիր բոլոր սրտերը: Ննջիր խաղաղությամբ փոքրիկ հրեշտակ
-Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Ննջիր խաղաղությամբ փոքրիկ հրեշտակ
-Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգվոց հանգստության համար, որպեսզի Տերը արարչական իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը և Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը
-Մեր պուճուրը լքեց մեզ …: Ննջիր խաղաղությամբ փոքրիկ հրեշտակ
-Աստված Հոգիդ լուսավորի փոքրիկ հրեշտակ; Ընդունիր Տեր այս անմեղի հոգին քո գիրկը: