Այսօր Արմավիրում տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն եռյակի տարածքային կառույցների համատեղ նիստը: Նիստի օրակարգը նվիրված էր հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին տարածքային կառույցների մասնակցության կազմակերպչական հարցերին:
Նիստի ընթացքում ելույթ ունեցան ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգութուն կուսակցությունների տարածքային ղեկավարները, կոչ արեցին ակտիվ մասնակցություն ցուցաբերել հանրահավաքին և առավելագույնս պահպանել օրինականությունը: Կոչով հանդես եկավ նաև ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը, ով իր ելույթում, նշեց, որ հանրահավաքին մասնակցելու է նաև նորաստեղծ նվիրյալ ազատամարտիկների դաշինքը և որ երկրորդ մարտի մեկ թույլ չեն տալու: