Այսօր, ժամը 11:30-ի սահմաններում, իր աշխատանքային պարտականությունները կատարելիս, 10 հազար վոլտ լարման հենասյան վրա հոսանքահարվել և տեղում մահացել է «ՀԷՑ» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակից, 1982թ. ծնված Կարապետ Դավթյանը:
Ըստ աշխատակիցների և ականատեսների, նախատեսված էր նոր բաժանորդին էլեկտրական հոսանքով ապահովելու նպատակով իրականացնել հոսանքալարերի միացման աշխատանքներ: Նախապես թույլատվություն է ստացվել կենտրոնից 10 կիլովոլտ ուղղությունն անջատելու համար: Անջատումը նախատեսված էր ժամը 11:00-ին, որը չի կատարվել: