Սեպտեմների 3-ին ժամը 11:31-ին Արմավիրի հրշեջ ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հյուսիս-արևելյան թաղամասի 7/Ա բնակարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 11.48-ին, մարվել 13.14-ին: Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը տեղեկացնում է, որ այրվել է Սիմոնյան Զարմանդուխտին պատկանող բնակարանի գույքը և տանիքն ամբողջությամբ՝ 60 քմ մակերեսով: Հրդեհից ոչինչ չի հաջողվել փրկել: Բարեբախտաբար հրդեհի ժամանակ Սիմոնյանների 6 հոգանոց ընտանիքից ոչ ոք տանը չի եղել: