Զբաղվածության Արմավիրի կենտրոնը շարունակում է սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցություն տրամադրելու ծրագիրը: Ծրագիրը նպատակ ունի սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածությունը մեղմել և աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել՝ աջակցելով գյուղացիական տնտեսություններին: Ծրագրի առավելագույն տևողությունը 3 ամիս է: Ծրագրի շրջանակներում ընդգրկված հողօգտագործողի, ինչպես նաև ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է վճարել 4 000 ՀՀ դրամ՝ ներառյալ օրենքով սահմանված եկամտային հարկը: Ծրագրի մասին ներկայացնում է Արմավիրի զբաղվածության կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը: Մանրամասները տեսանյութում: