Նոր ուսումնական տարին սկսված է և հանրակրթական բոլոր դպրոցներում բարձր տրամադրություն է, գունավոր փուչիկներ, ծաղիկներ ու ամենուր բարեմաղթանքներ: Արմավիրի մարզում այս տարի դպրոց կհաճախեն 31,229 աշակերտ, ինչը նշանակում է 700 ով ավել, քան նախորդ տարի: Մոտ 90 աշակերտով ավելացել է նաև առաջին դասարան հաճախողների թիվը: Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը հույս ունի, որ տարեցտարի դպրոցներում աշակերտների թիվը էլ ավելի կաճի, իսկ հաջողությունները դպրոցականների ու դպրոցների շրջանում ավելի հաճախ կգրանցվի: Նշենք, որ Արմավիրի մարզում կա 114 հանրակրթական դպրոց, որից 21 հիմնական, 2-ը հատուկ դպրոցներն են: Մարզի հանրակրթական 11 դպրոցներում անցկացվում է եզդերեն, իսկ մեկում՝ ասորերեն լեզվի դասաժամեր: