Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 40 հեկտար հողատարածքներ այսուհետ ոռոգման խնդիր չեն ունենա: Սա գյուղի հողատարածքների այն հատվածն էր, որտեղ ինքնահոս եղանակով ոռոգում իրականացնելը սակավաջուր տարվա պայմաններում անհնար էր դարձել: «Արմավիր» ՋՕԸ-ն Լենուղիում վերագործարկեց ևս մեկ խորքային հոր, որն այս տարվա վերագործարկվող 112 հորերից մեկն էր: Ըստ Հովիկ Պետրոսյանի, «Արմավիր» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում սա 30-րդ վերագործարկվող խորքային հորն էր: