Հայրենական մեծ պատերազմի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարելիցի կապակցությամբ Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, կազմակերպությունների, ուժային կառույցներըի ներկայացուցիչներն ու Արմավիրի հասարակությունը վաղ առավոտյան քայլերթով շարժվեցին դեպի կայարանամերձ հրապարակ, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Այնուհետև քայլերթը շարունակվեց դեպի քաղաքային զբոսայգի, որտեղ վետերանների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ: Արմավիրի Մշակույթի տան երգի ու պարի խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ տոնակատարությունը կշարունակվի մինչև ուշ երեկո: