Արմավիրի ջրամբարների տարածքը շուտով կդառնա կանաչապատ ու հաճելի վայրերից մեկը: Արդեն 4-րդ տարին է, Նոր Ակունք ՓԲԸ-ի կողմից այս տարածքը ծածկվում է պտղատու և դեկորատիվ ծառերով: Նոր Ակունք ընկերության գլխավոր տնօրենի տեղական տեղակալ Արտավազդ Թորոսյանի հիմնական նպատակն է ապագա սերնդի համար ստեղծել ծառածածկ ու գեղեցիկ վայր: Ծառատունկն իրականացնում են ընկերության աշխատակիցները: Ծառատունկին օժանդակում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Այգին այս անգամ համալրվեց 200 դեղձենիով, և ինչպես նշեց Արտավազդ Թորոսյանը, ծառերի թիվն անցավ 2000-ից: Թորոսյանը վստահեցնում է, որ «Նոր Ակունք» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, կշարունակի կանաչապատ տարածքի ընդլայնումը Արմավիրի ջրամբարների տարածքում: