Մարտի 14-ին առավոտյան ժամը 06.55-ի սահմաններում արտակարգ դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի երկաթգծի կայարանին կից վագոնների պահեստային կայանատեղում: Հրդեհվել է մոտ 30 տարի չշահագործված 5 մարդատար վագոն:
Դեպքի վայրում աշխատել է Բաղրամյանի և Արմավիրի հրշեջ ծառայության երեք մարտական հաշվարկ: Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել ժամը 08:00-ին, մարել՝ 13:33-ին:
Այրված վագոնների ընդհանուր մակերեսն ըստ հրշեջների կազմել է 300 քմ: Կատարվում է նախաքննություն: