Հարգարժան տիկնայք` սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր,
Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ գարնանային այս հիասքանչ տոնի առթիվ:
Մարտի 8-ից սկիզբ առնող Կանանց մեկամսյակը թող կրկնապատկի ձեր ուժն ու գեղեցկությունը, ձեր օրերը լցնի անսահման սիրով ու ջերմությամբ, որպեսզի դուք առավել նվիրումով շարունակեք իրականացնել վեհ ու ազգապահպան ձեր առաքելությունը՝ ի շահ հայ օջախների ամրության և մեր հայրենիքի շենացման:
Հարգելիներս, ապրեք առողջ և շարունակեք ձեզ բնորոշ իմաստնությամբ բոլոր ապարեզներում ամրապնդել ու ընդլայնել բարու և լույսի տիրույթները:
Սիրելի կանայք,
Կրկին շնորհավորելով Մարտի 8-ի առթիվ` մաղթում եմ ձեզ ամենայն բարիք: Թող ձեր ընտանիքներում և ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը: