Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի այգիների ճակատագիրը կախված է անձրևների հաճախականությունից: Այդ պատճառով է, որ գյուղի գյուղատնտեսական նշանակության 400 հեկտար հողատարածքներից մշակվում է միայն 20 տոկոսը: Գյուղապետ Անդրանիկ Ավետիսյանը իր պաշտոնավարման 22 տարիների ընթացքում ոչ մի կերպ չի կարողանում լուծել գյուղի ոռոգման ջրի խնդիրը:
Տիկին Գոհարը 2 հեկտար պտղատու այգի ունի, արդեն 4 տարի է այգին չի ոռոգել, խնդրով բազմիցս դիմել է գյուղապետարան, արդյունք չստանալով այգին թողել է բախտի քմահաճույքին:
Գյուղապետը կիսում է համագյուղացիների կարծիքը, իր հողատատարածքները նույնպես ջրի երես չեն տեսել:
Անդրանիկ Ավետիսյանի մեկնաբանությամբ Դաշտադեմի հողատարածքների 80 տոկոսը ոռոգվում է ինքնահոս եղանակով, մնացած մասը տմամերձ հողատարածքներ են, որոնց ոռոգումը նախատեսված է խորքային հորերի միջոցով: Եկու դեպքում էլ խնդիրն առկա է:
Դաշտադեմի ոռոգման ջուրը մատակարարում է Թալին ՋՕԸ, գյուղապետը խնդրով բազմիցս դիմել է նրանց: Ավետիսյանն ասում է, մատակարարը միշտ նույն պատասխանն է տալիսլ, ջուր չկա, գումար չկա, հոսանք չկա և այլն: Գյուղապետ Անդրանիկ Մովսիսյանը մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը խնդրով կրկին կդիմի Արագածոտնի մարպետարան, հույս ունի որ մարզպետարանի միջամտությամբ հարցը գոնե մինիմում լուծում կստանա: