«Թեքեյան կենտրոն» հիմնադրամը ՀՀ տարածքի շուրջ 100 կենտրոններում կազմակերպում է ռուսաց լեզվի անվճար դասընթացներ: Դասընթացներն անցկացվում են մշակութային մի շարք կառույցներում և հանրակրթական դպրոցներում: Ծրագրին մասնակցում են բոլոր ցանկացողներն առանց տարիքային սահմանափակման: Ռուսաց լեզվի դասընթացներին մասնակցելու ցանկություն է հայտնել 15 000 քաղաքացի, որոնցից 8 000-ն արդեն սկսել են ուսումը: Բարեգործական ծրագիրը գտնվում է 5-րդ փուլում: Այժմ Թեքեյան կենտրոնի մասնագետները Մոսկվայի Պուշկինի անվան լեզվաբանական ինստիտուտի դասախոսների հետ ռուսաց լեզվի կենտրոններում անցկացնում են այցելություններ և տեղում ծանոթանում աշակերտների ձեռք բերած գիտելիքներին: Հերթական այցը Արմավիր քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում էր: