Դեկտեմբերի 13-ին, առավոտյան 08:50-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Երևանյան 39 հասցեում գործող շինանյութի խանութում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ և 1 ջրատար ցիստեռն: Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել Բաղրամյանից և Էջմիածին քաղաքից մեկական հրշեջ մարտական հաշվարկ: Մոտ 6 ժամ հրշեջները չէին կարողանում մարել կրակը: Ժամը 14:57-ին միայն հաջողվեց մեկուսացնել հրդեհը:
Առայժմ պարզ չէ հրդեհի բռնկման պատճառը, սակայն օջախը, ըստ հրշեջների, գտնվում է նկուղային հարկում, որտեղ մեծ քանակությամբ դյուրավառ նյութեր կան:
Ինչպես փրկարարները, այնպես էլ խանութի ողջ անձնակազմը փորձում էին խանութից դուրս բերել ապրանքը:
Դեռ պարզ չէ ո՞րքան վնասներ է կրել սեփականատերը: Կատարվում է ուսումնասիրություն: