Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Արմավիրում երկու օր առատ ձյուն տեղաց: Ձյան գալը գյուղացիական տնտեսությունների համար ցանկալի երևույթ է, ինչը չի կարելի ասել վարորդների դեպքում: Ինչպես նախօրեին, այնպես էլ այսօր վաղ առավոտից Արմավիրի Բարեկարգում տնօրինության աշխատակիցներն աղի ու ավազի խառնուրդ են ցանում քաղաքի փողոցներում:
Բարեկարգման տնօրեն Կամո Հարությունյանը վստահեցնում է, որ ընկերությունը նախապես ձեռք է բերել համապատասխան քանակությամբ աղ ու ավազ և հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի ճանապարհները երթևեկության համար լինեն անվտանգ ու երթևեկելի: Բարեկարգման տեխնիկական միջոցներից մեկն էլ մաքրում է քաղաքի մայթերը:
Կամո Հարությունյանն ասում է, որ ունեն նաև բավարար տեխնիկական միջոցներ ձնահեռացման աշխատանքներն իրականացնելու համար:
Արմավիր քաղաքի տարածքի միջպետական ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում է «ՃանՇին-վարպետ» ՓԲԸ: Այստեղ էլ ձյան հաստ շերտը հեռացվել և ճանապարհներն աղ ու ավազով է պատվել: