Արմավիրի քաղաքապետարանի որոշման համաձայն այս տարի առաջին անգամ քաղաքը կլուսավորվի տոնական շքեղ լույսերով: Ամանորյա տոնակատարություններին ընդառաջ, քաղաքում արդեն սկսվել են Հանրապետության փողոցի լուսավորման աշխատանքները: Տոնական լույսերը կողողեն քաղաքի կենտրոնական փողոցները, իսկ մայթերը կզարդարեն լուսադիոդային տարբեր կենդանիներ և լուսավորված տնակներ: Քաղաքի տոնական լուսավորման աշխատանքների ավարտին կհաջորդի կենտրոնական հրապարակում տեղադրվող տոնածառի զարդարման աշխատանքները: Քաղաքի տոնական հարդարման աշխատանքները շուտով կմոտենան ավարտին և նոր տարվա հեքիաթը հիշեցնող պատկերները կլուսավորեն Արմավիրը: