Մոսկվայաբնակ Նորիկ Մուրադյանը ծննդով Սպիտակից է: Նրա ծնողները Ղարսից տեղափոխվել և բնակություն են հաստատել Սպիտակում: Բժշկական գիտությունների թեկնածու Մուրադյանը կրթվել է Կրասնոյարսկի և Մոսկվայի համալսարաններում: Մուրադյանը խորհրդային տարիներին Սպիտակում հիմնել ու զարգացրել է կարի արտադրությունը, կառուցել վերելակների գործարան: Մինչ Սպիտակի երկրաշարժը, Մուրադյանի շնորհիվ կարի արտադրամասի միավորումում աշխատել են 10 հազարից ավելի անձինք: Երկրաշարժից հետո Մուրադյանը 1990թվ-ին տեղափոխվում է Մոսկվա: 1991թվ-ին նշանակվում է ԽՍՀՄ գերագույն խորհրդի հանձնաժողովի նախագահ: Խորհրդային տարիների փլուզումից հետո Մուրադյանը ստանձնում է Մոսկվայի Հայ համայնքի ղեկավարի պաշտոնը: Այնուհետև Մուրադյանի մոտ մեծ ցանկություն է առաջանում վերադառնալ Հայաստան և օգտակար լինել հայրենակիցներին: