Հանրակրթական դպրոցներում հնչեց առաջին զանգն ու ազդարարեց 2013-2014 ուսումնական տարին: Արմավիրի մարզի շատ դպրոցներում նոր ուսումնական տարին դպրոցականները դիմավորեցին վերանորոգված ու վերակառուցված դպրոցներում: Հիմնանորոգված դպրոցներից էր նաև Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը: Դպրոցի հիմնանորոգումը կատարվել է գերմանական ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական կազմակերպության տրամադրած միջոցների հաշվին: Մի շարք դպրոցներ էլ մասնակի կամ հիմնովին նորոգվել են մարզին կառավարության կողմից հատկացված Հրատապ ծրագրի շրջանակներում: