Կարկուտից հետո Նալբանդյան գյուղի բնակիչները բառիս բուն իմաստով պարապուրդի մատնվեցին: Մեծահասակները, օրինակ կատակում են, ասում են սանատորիա են եկել ու իրենց հավաքատեղին էլ Ջերմուկի ամենալավ առողջարանն են համարում: Ինչպես կարկուտից տուժած մյուս գյուղերում, այստեղ էլ կառավարությունից մեծ աջակցություն են ակնկալել, հետո հասկացել, եթե իրենք իրենց գլխի ճարը չտեսնեն, ապա ամբողջ տարին հացի խնդրի առաջ կկանգնեն: Ելքն էլ արդեն սովորական դարձած երևույթի կամ միակ տարբերակի մեջ են գտել՝ արտագնա աշխատանքի ճանապարհն են բռնել: Կարիքն այնքան է ստիպել, որ գյուղի մեծերն էլ են զարմացել, նույնիսկ կանայք են արտերկրում աշխատանք փնտրելու գնում: