«Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը, համատեղ «Ունիսոն» հասարակական կազմակերպության հետ, «Ժամանակն է իրագործելու մեր ներուժը» քարոզարշավի շրջանակներում Արմավիրի մարզետարանում անցկացրեց կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզի ՀԿ-ների ներկայացուցիչներ, ովքեր կլոր սեղան-քննարկմանը ևս մեկ անգամ անդրադարձան հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու կարողության իրավունքի և հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին: Հայաստանում պաշտոնապես գրանցված է 180 500 հաշմանդամություն ունեցող անձ: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության մասնագետները ներկայացրեցին LIFE ծրագրի շրջանակներում անցկացված հանրային կարծիքի հետազոտումը, որով հաստատվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և իրավունքների մասին հանրային իրազեկության պակասը: Միջոցառման երկրորդ մասով «Սեյվ դը չիլդրեն» ՀԿ-ը ներկայացրեց LIFE ծրագրի շրջանակներում նախաձեռնված փոքր դրամշնորհային ծրագիրը, որի նպատակն է ՀԿ-ների և գործարար կառույցների միջամտությամբ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը: