Հունիսի 4-ին տեղի ունեցավ հայոց լեզվի և գրականության միասնական քննությունը: Մինչ Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցում կսկսվեր քննությունը, հանձնաժողովի անդամը ներկայացրեց քննաթերթիկի լրացման ձևը և ծանոթացրեց քննակարգին: Թեստերի կապոցը բացվեց դիմորդների կողմից: Քննության համար նախատեսված էր 3 ժամ: Ծնողներն անհամբերությամբ սպասում էին քննության ավարտին: Նրանք հեռուստացույցով հետևում էին քննության ընթացքին: