2000թվ-ից մինչ օրս Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցն իրականացրել է 13 միջազգային և հանրապետական կրթական ծրագրեր: Այս տարի ևս դպրոցի 11-րդ դասարանի սաները մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ծրագրին: Դպրոցն այս ծրագրով հաղթող ճանաչվեց և արժանացավ 120 հազար դրամական պարգևի: Գումարը տրամադրվեց մանկական խաղահրապարակի բացման համար: Ֆինանսական ներդրումներ կատարվեց նաև Մայիսյանի գյուղապետարանի, ուսուցչական կոլեկտիվի և ծնողական խորհրդի կողմից: