Կարկուտից տուժած Արմավիր գյուղի բնակիչները կրկին փակել են Արմավիր – Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը, պահանջում են հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Գյուղացիներն իրենց անտեսված ու անպաշտպան են զգում: Ասում են ճանապարհը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ պատկան մարմիններից իրավասու անձանց կոնկրետ պատասխան չի տրվել փոխհատուցման ձևերի և ժամկետների մասին: ժամը 11:00-ից ճանապարհը փակած գյուղացիները դեռ սպասում էին, 14:30-ին դեռ ոչ ոք նրանց հետ հանդիպման չէր եկել: